Շուրջ 200 աշխատակից

Ավելի քան 400 մասնավոր դեղատների և շուրջ 100 բուժհաստատություններ մեր հաճախորդների ցանկում

2500 քմ պահեստային տարածք

Theopharma դեղատների ցանց 60 դեղատներով

2020թ.-ին ավելի քան 25% տարեկան շրջանառության աճ

Մեր Մասին

«Theopharma LLC»-ն հիմնադրվել է 1999թ․-ին Վահրամ Մակինյանի կողմից։ Այսօր այն հանդիսանում է ՀՀ տարածքում դեղերի և հարդեղագործական արտադրանքների խոշորագույն մատակարարներից մեը, որ իրականացնում է և՛ մեծածախ, և՛ մանրածախ իրացում։ Մանրածախ իրացումն իրականացվում է կազմակեպությանը պատկանող 60 դեղատերում։

Տեսլական

Մենք ձգտում ենք շուկայում մեր ապրանքանիշին տալ նոր արժեք, որում առաջնայինը կլինի հաճախորդին ավելի արագ և սպառիչ առողջապահական ծառայություններ մատուցելը մեր թիմային աշխատանքի, շարունակական կատարելագործման և նորարարությունների միջոցով։

Առաքելությունը

Հայաստանում առողջապահության ոլորտում թելադրել ամենաբարձր չափանիշները, ապահովել, որ բժշկական սարքավորումները և սպառողական խնամքի միջոցները բավարարեն ներկայիս հասարակության կարիքները և նախադրյալներ ստեղծել գալիք սերունդների պահանջներին համընթաց քայլելու համար: